16 մարտի 2020 - 09:19 AMT
Թորոսյան. Կորոնավիրուսի դեպքերը ևս 2-ով ավելացել են

Մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 2 հաստատված դեպք կա, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է, տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մյուսը փոխկապակցված է երեկոյան հաստատված 2 դեպքի հետ

։ «Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած», - նշել է նա։ Իր հերթին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Կառավարությունում սկսվում է արատակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկումը։

Բացի այդ, նա տեղեկացրել է, որ վերջին հաստատված հիվանդներից մեկն արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատող է։ Նրա շփման շրջանակը մեկուսացվում է։ Նա նշել է, որ հայտարարվելու դեպքում արտակարգ դրություն մեծ անհարմարություններ չի առաջացնի բնակչության համար։

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ նրա ու իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուսի առկայության կրկնակի թեստերը ևս բացասական են եղել։

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից