17 մարտի 2020 - 00:20 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 7 նոր դեպք է ֆիքսվել

ՀՀ-ում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վարակի դեպքերի թիվը հասել է 52-ի, հիվանդներից մեկն ապաքինվել է։

Մարտի 16-ին ընդհանուր 105 թեստ է արվել։ Վերջին 50-ից 7-ը դրական են եղել, օրվա ընթացքում հայտնաբերված դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի հետ։

Վարակի ոչ մի ախտանշան 12 թեստավորվածը մինչ այս չեն ունեցել, նրանք անգամ հիվանդանոցում չեն ու բացի ժամանակից ուրիշ ոչնչի կարիք չունեն, իրենց վերաբերյալ ինդիվիդուալ որոշում է կայացվելու։

Դեպքերի մի մասը կապված է Շենգավիթի արտադրամասի հետ, մյուսի համաճարակաբանական հետաքննությունն ընթացքի մեջ է, շփման շրջանակն ու աղբյուրը պարզվում են։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում 400-ից ավելի քաղաքացի է մեկուսացվել վիրուսի կասկածանքով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: