Մարտի 17-ի կեսգիշերվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի 52 դեպք կա, դրանցից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրական ձեռնարկություններից մեկի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ վարակակիրներից երկուսը թոքաբորբ են տանում, սակայն առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ նրանք բուժվում են: Վարչապետի խոսքով՝ մյուս հիվադները չեն ջերմում:
Փաշինյանը հիշեցրել է, որ մարտի 16-ին ՀՀ-ում վիրուսի միանգամից 22 դեպք արձանագրվեց: Իսկ դեպքերն այդքան շատացել են քանի, որ ԱՆ-ն որոշել է մեկուսացված անձանց թեստ անել, և դրանցից 7-ը հաստատվել են, ընդ որում՝ այդ անձինք որևէ ախտանշան չեն ունեցել:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից