18 մարտի 2020 - 17:24 AMT
Գերմանական շոուի մասնակիցները 1.5 ամիս չգիտեին կորոնավիրուսի մասին

Գերմանիայում «Աշխարհից կտրված» (Big Brother) ռեալիթի շոուի մասնակիցները մոտ մեկուկես ամիս անցկացրել են իզոլացված՝ տեղյակ չլինելով կորոնավիրուսի պանդեմիայի մասին։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, կանոնների համաձայն՝ հերոսները կապ չունեին արտաքին աշխարհի հետ և գաղափար չունեին, թե ինչ է կատարվում դրսում: Ընթացիկ սեզոնին մասնակցում էր 14 մարդ: Նրանցից 10-ը «մեկուսացվել» էին փետրվարի 6-ին, երբ կորոնավիրուսի բուռն տարածում դեռ չկար, 4-ն՝ ավելի ուշ, երբ երկրում դեռ խուճապային իրավիճակ չէր։

Շոուի պրոդյուսերները որոշել էին չտեղեկացնել մասնակիցներին, սակայն հեռուստադիտողների քննադատության պատճառով փոխել են որոշումը: Նրանք հայտնել են մարտի 17-ին հատուկ էպիզոդի թողարկման մասին, որի շրջանակում մասնակիցները կարող էին հարցեր ուղղել աշխարհում կատարվող իրադարձություններից ու կապ հաստատել հարազատների հետ:

Լուրն իմանալուց գեռո մասնակիցները շոկի մեջ էին ու չէին կարողանում սթափ արձագանքել, այնուհետև ուշքի են եկել ու, չնայած բժիշկների զգուշացումներին, սկսել են գրկախառնվել ու համբուրվել։

Շոուի մասնակիցների բարեկամներն առողջ են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Գերմանիայում վարակվածների թիվն անցել է 10,000-ը, մահացել է 26 մարդ:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից