20 մարտի 2020 - 13:39 AMT
ԱՆ․ Հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ (Էջմիածնի ու Շենգավիթի արտադրամասի,- խմբ): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Հայաստանում մարտի 20-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 136-ի: Առողջացման 1 դեպք կա:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից