Հայաստանում մարտի 21-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 160-ի՝ ավելանալով նախորդ օրվա համեմատ 24-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է 1 մարդ, մահվան ելքով դեպքեր չկան։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից