27 մարտի 2020 - 10:07 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 39-ով՝ հասնելով 329-ի

Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 39-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է 18 անձ։ Փաստացի բուժվում է 310 մարդ։

Բացասական թեստ է հանձնել 1625 մարդ։ Մահվան 1 դեպք է գրանցվել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից