Ռուսաստանում կորոնավիրուսից ՀՀ քաղաքացի է մահացել, հայտնել է Sputnik Armenia-ն՝ ՌԴ-ում դեսպան Վարդան Տողանյանին հղում անելով։
«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասել է դեսպանը։
Տողանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ 5 քաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Ավելի վաղ Ռուսաստանում մահացել էր ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, համաճարակաբան 69-ամյա Արփիկ Հասրաթյանը։ Նա Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած հինգերորդ մարդն էր։ Նրա ամուսին, ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը հոսպիտալացված է։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից