5 ապրիլի 2020 - 11:09 AMT
ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել. Ընդհանուր թիվը՝ 822

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 822-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 52-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է 57 անձ։ Մահվան ելքով 7 դեպք է գրանցվել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից