13 ապրիլի 2020 - 11:04 AMT
Հայաստանում կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք կա, ևս մի պացիենտ մահացել է

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 26 նոր դեպք է գրանցվել, ինչպես նաև 1 մահ։ Վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1039-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ», - տեղեկացրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Այսպիսով, մահվան ելքով դեպքերը հասել են 14-ի։

Ապաքինվել է 211 անձ՝ նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 14-ով։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 7631 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից