23 ապրիլի 2020 - 11:04 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 50 նոր դեպք կա․ Դուրս է գրվել ևս 26 մարդ

Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 50-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Դուրս է գրվել ևս 26 անձ, ընդհանուր՝ 659։ Մահվան ելքով 24 դեպք կա։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 15,960 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից