24 ապրիլի 2020 - 11:04 AMT
ՀՀ-ում վարակի 73 նոր դեպք կա. Եվս 3 մարդ մահացել է, 69՝ դուրս գրվել

Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1596-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 27-ի։

Պացիենտները, ըստ ԱՆ-ի, եղել են 87, 84 և 81 տարեկան, և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Ապաքինվել է 69 պացիենտ, ընդհանուր՝ 728 մարդ։

Ընդհանուր թեստավորվել է 16,551 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից արտակարգ դրություն է գործում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից