Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1808-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ըստ առողջապահության նախարարության՝ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 29 դեպք կա։
Դուրս է գրվել ևս 15 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 848 է։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 18,547 անձ։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից