12 սեպտեմբերի 2020 - 12:29 AMT
Վրաստանում նոր հակառեկորդ է՝ Covid-19-ի ևս 158 դեպք

Սեպտեմբերի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի միանգամից 158 նոր դեպք է գրանցվել։ Սա նոր հակառեկորդ է։

Ըստ պաշտոնական կայքի՝ համավարակի բռնկումից ի վեր վարակակիների թիվը երկրում հասել է 2075-ի, որից 1363-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Որոշումը վերաբերում է մասնավոր դպրոցներին և բուհերին։