Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակումՀայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ՌԴ-ն պատրաստ է դրանք կատարել։
Նա հավելել է, որ ՀՀ ղեկավարությունը հարցեր չունի ՀԱՊԿ-ի շրջանակում ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ, գրում է «Այսօրը»՝ «Ռոսիա-1»-ին հղումով։
«Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք այդ համաձայնագրի շրջանակում որոշակի պարտավորություններ ունենք ՀՀ-ի հանդեպ: Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, դրանք չեն իրականացվում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ստանձնած իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները»,- նշել է նա՝ հավելելով, որ մշատական կապի մեջ է Փաշինյանի հետ Ղարաբաղի հարցով։
Նա նաև մեծ ողբերգություն է անվանել Ղարաբաղում ծավալվող իրադարձությունները՝ կոչ անելով դադարեցնել կրակը որքան հնարավոր է շուտ։