12 մայիսի 2021 - 12:09 AMT
Իսպանացի պատգամավորները պահանջել են ազատել հայ ռազմագերիներին

Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին, տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև։

Freedom House-ը հայտարարություն է տարածել, արձագանքելով Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ հրադադարից մի քանի ամիս անց մոտ 200 հայի ճակատագիրը, որոնք ենթադրաբար գերեվարված են, անհայտ է։