25 ապրիլի 2022 - 17:07 AMT
Գոնչար․ Պուտինը Երևանում, հավանաբար, կմասնակցի հայ-ռուսական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով տարվա երկրորդ կեսին Երևան կատարելիք այցի ընթացքում կարող է մասնակցել ռուս-հայկական բարեկամության հուշարձանի հիմնարկեքին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը Երևանում մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։

Գոնչարը տեղեկացրել է, որ հայ-ռուսական հագեցած երկխոսության շրջանակում կլինեն նաև այլ շփումներ տարբեր մակարդակներով։

Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ․ Գնահատում ենք Երևանի հավասարակշիռ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում