ՌԴ ԱԳՆ․ Գնահատում ենք Երևանի հավասարակշիռ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

ՌԴ ԱԳՆ․ Գնահատում ենք Երևանի հավասարակշիռ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը գնահատում է Երևանի հավասարակշիռ դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանում լավ գիտեն ՀՀ ղեկավարության հանդեպ օտարերկրյա տերությունների գործադրած ճնշման մասին։

Նա նմանատիպ գնահատական է տվել նաև Ադրբեջանի դիրքորոշմանը։

«Մենք գնահատում ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների դիրքորոշումը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ՝ Արևմուտքում հակառուսական աննախադեպ արշավի պայմաններում։ Մենք լավ իրազեկված ենք օտարերկրյա տերությունների այն ճնշման մասին, որին բախվում են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարությունները։ Մենք գնահատում ենք այն փաստը, որ արտաքին քաղաքականությունը կառուցելիս Երևանն ու Բաքուն ղեկավարվում են առաջին հերթին իրենց ազգային շահերով»,-ասել է Գոնչարը։

Հայաստանը չեզոք դիրքորոշում է որդեգրել ՌԴ և Ուկրաինայի միջև հակամարտության հարցում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---