ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Australian Open-ի կիսաեզրափակչում։ Նա 7:6 (7:2), 6:4, 6:7 (6:8), 6:3 հաշվով զիջել է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին։
Թենիսիստների հանդիպումը տևել է 3․5 ժամ
Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն էր հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։ Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին։ «Շարունակիր հավատալ մինչև վերջ։ Արցախ, պի՛նդ մնա»,-գրել է նա։
Ընթերցեք նաև․ The Guardian. Խաչանովի ուղերձները նույնքան ուշագրավ էին, որքան նրա թենիսը