17 մայիսի 2023 - 11:36 AMT
ՀՀ-ում 1 տոննա կոկաին են գտել․ ԱԱԾ-ում է

Հայաստան մրգեր ներմուծող ընկերությունը Պանամա-Իտալիա–Վրաստան երթուղով 1 տոննա կոկաին է ներկրել երկիր, հայտնում է ԱԱԺ-ն։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի մոտ 1 տոննա քաշով թմրամիջոց (մոտ 250 միլիոն եվրո արժողության)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թմրամիջոց հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։

Ընթերցեք նաև․ Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվելիք գրեթե 3 տոննա կոկաինը