Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվելիք գրեթե 3 տոննա կոկաինը

Իտալիայում առգրավել են Էկվադորից Հայաստան ուղարկվելիք գրեթե 3 տոննա կոկաինը

PanARMENIAN.Net - Իտալիայի ֆինանսական գվարդիան կոկաինի ռեկորդային՝ 2734 կգ խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից Հայաստան էր տեղափոխվում։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արգելված բեռը հայտնաբերվել է Կալաբրիայի հարավում՝ Ջոյա Տաուրո նավահանգստում։ Թմրանյութը սառեցված վիճակում էր՝ 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի միջև։ Այդ երկու կոնտեյները Հայաստան էր տեղափոխվում Գուայակիլից (Էկվադոր) վրացական Բաթումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կոկաինը հայտնաբերվել է բարդ սքաներների և Ջոել շան օգնությամբ։ Առգրավված թմրանյութը, որը շատ մաքուր էր և իդեալական վիճակում, թմրանյութի վաճառականներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ կբերեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թմրանյութի խմբաքանակի տեղափոխման և ոչնչացման համար ներգրավվել է ավելի քան 30 աշխատակից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---