Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնել:
Լուազոն ընտրվել է Հարավային Կովկասի հետ կապերի Եվրախորհրդարանի հանձնաժողովի փոխնախագահ։
«Մոլորակի պաշտպանությունը, իհարկե, կարևոր է, սակայն Բաքվում համաժողովի անցկացումը լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Լուազոն, հայտնում է 1lurer.am–ը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տնտեսությունը կախված է ածխաջրածիններից, այդ երկրում զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները: Լուազոյի խոսքով՝ Բաքուն նաև թշնամական գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ:
«Ավելին, Բաքուն դեռ հաշտություն չի կնքել Հայաստանի հետ և մեղավոր է 100,000 հայի էթնիկ զտման համար»,- հավելել է եվրապատգամավորը:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունը պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար: Նա հավելել է, որ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար:
Ընթերցեք նաև․ Փալոուն․ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար