Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա

PanARMENIAN.Net - Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվել են Իտալիա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Մայիսի 6-13-ը նրանք կայցելեն Միլան (մայիսի 6-9-ը), Վենետիկ (մայիսի 9-11-ը), Հռոմ (մայիսի 11-13-ը):

Նրանք հանդիպումներ կունենան տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ և կքննարկեն համագործակցության հետագա ուղիները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---