Ամերիկյան ServiceTitan ընկերությունն օգնում է կենցաղային սպասարկման ծառայություններ տրամադրող ընկերություններին ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը՝ աշխատավարձերի հաշվարկից մինչև գովազդային արշավներից ստացվող արձագանք: Ստարտափի՝ գրեթե մեկ տարի Հայաստանում գործող գրասենյակում աշխատում է մոտիվացված ու ստեղծարար պրոֆեսիոնալների թիմ, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես ընկերության ներկայացուցիչներն են պնդում, աչքի է ընկնում տաղանդով ու գիտելիքներով, ունի մեծ հետաքրքրվածություն ու ստեղծագործ միտք: Ավելին, բոլոր 800-ից ավելի աշխատակիցները և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում մասնաբաժին ունեն ընկերությունում. հայերեն ասած՝ «փայատեր» են:
Վրաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 30-ին օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը երկրում: Դատարանը բավարարել է 2015-ին ստեղծված «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիչի» քաղաքական կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարել են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար:
Մարիխուանայով սրճարան Հայաստանի սահմանի՞ն, անհամբեր սպասում եմ.