1

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՆԳՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ

12 հունիսի 2001 - 23:51 AMT  13:02 GMT
Այսօր երեկոյան կկայանա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով Ազգաին Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Լսվելու է գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանին Ազգային Անվտանգության Նախարարության մեկուսարանում պահելու նպատակահարմարության հարցը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑ ԲԱՆԿ ՍՆԱՆԿ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

12 հունիսի 2001 - 20:41 AMT  13:02 GMT
Հայաստանի Կենտրոնական Բանկը հրապարակել է սնանկ հայտարարվաժ բանկերի ցուցակը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՆԵՈՐՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

12 հունիսի 2001 - 20:24 AMT  13:02 GMT
Հայաստանի Ազգաին Ժողովը, նախագահի նախաձեռնոիթյամբ ընդունեց օրենք, ըստ որի, քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությոան հետ կապված, համաներում է հայտարարվում:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՐԱՆՔԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

12 հունիսի 2001 - 19:35 AMT  13:02 GMT
Հունիսի 14-15-ը Երեւանում տեղի կունենա Ապրանքարտադրողների միջազգային միության հերթական համաժողովը` «Եվրասիական տնտեսական համագործակցությունը` իրավիճակը եւ հեռանկարները: Հայաստանը որպես կամուրջ ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ ապրանքների, ծառայությունների եւ հաղորդակցման ուղիների տարանցման գործում» օրակարգով:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ 50 ՏԱՌԵԿԱՆ Է

12 հունիսի 2001 - 18:43 AMT  13:02 GMT
Այսօր լրանում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 50-ամյակը:

SAK-4 ՎԱՐԿԻ ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿԱԲԱԺԻՆԸ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԻՑ

12 հունիսի 2001 - 18:31 AMT  13:02 GMT
Ազգային Ժողովը վավերացրեց կառավարության եւ Համաշխարհային Բանկի համաձայնագիրը SAK-4 վարկային ծրագրի վերաբերյալ:
1
---