1

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԴՆԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

27 հոկտեմբերի 2001 - 20:53 AMT  23:55 GMT
Մոսկվայում աշխատանքային այցի ավարտին անցկացված մամլո-ասուլիսիում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հայտնեց, որ չի բացառում իր թեկնածության առաջքաշմանը հաջորդ նախագահական ընտրություններին:

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԼՂՀ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

27 հոկտեմբերի 2001 - 20:49 AMT  23:55 GMT
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել անհայտ կորածներին եւ պատանդներին հայտնաբերելու հետ կապված հարցեր:

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳՆԵԼՈՒՑ ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ՀՈԼՍԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՊՎԱԾ Է ԿՈՂՄՆԱԿԻ ՃՆՇՄԱՆ ՀԵՏ

27 հոկտեմբերի 2001 - 20:49 AMT  23:55 GMT
Մամուլում արծարծվում է այն կարծիքը, որ ներդրողի վրա ճնշում են գործադրել «Արարատցեմենտ» գործարանի այժմյան տնօրեն Արամ Սարգսյանին մոտ շրջանակները:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿԻՆԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆ

27 հոկտեմբերի 2001 - 20:48 AMT  23:55 GMT
Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Խոջանյանը Իսպանիայի թագուհի Սոֆյային փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հայաստանի նախագահի տիկին` Բելլա Քոչարյանի Երեւան այցելելու հրավերը:

ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

27 հոկտեմբերի 2001 - 20:47 AMT  23:55 GMT
Գլոստերի Դուքսը հանդիսանում է նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առաջին կուզենը եւ Գեորգ հինգերորդ թագավորի թոռը:

2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՑ ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

27 հոկտեմբերի 2001 - 20:47 AMT  23:55 GMT
Ինչպես հայտնի է, ՍՏՀ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է ռոտացիոն սկզբունքով կես տարի ժամկետով:

ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ

27 հոկտեմբերի 2001 - 18:00 AMT  23:55 GMT
«Որպես փոձառու քաղաքական գործիչ` նա չէր կարող չհասկանալ, որ այդ քայլը բացասական արձագանք կստանա Ադրբեջանում եւ, նամանավանդ, Թուրքիայում»,- գրում է Բաքվի «Էխո» թերթը:

Քենիայում ԱՄՆ դեսպանատան պայթեցման հրամանը արձակվել է Բաքվից

26 սեպտեմբերի 2001 - 05:00 AMT  23:55 GMT
Անցյալ շաբաթ բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն հատկացրին համար մեկ միջազգային ահաբեկիչ ՈՒսամա բեն Լադենի հետ Բաքվի կապերը հաստատող ի հայտ եկած փաստերին: ՈՒշագրավ է, որ այդ սենսացիոն տեղեկությունը հայտնի դարձավ հանրությանը հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը անարդյունք փորձում է մեղադրել Հայաստանի ու Ղարաբաղի միջազգային ահաբեկչությանը մասնակից լինելուն:
1
---