
14 հունիսի 2007 - 17:57 AMT

01:26 GMT
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ-Պետերբուրգում ոչինչ չպայմանավորվեցին, ինչը եւ սպասելի էր: Սակայն նրանց հանդիպումը կարգավորման փաստաթղթի վերաբերյալ տարբեր հայտարարությունների եւ մեկնաբանությունների առիթ տվեց, որը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, ենթադրում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը եւ հետո միայն այլ խնդիրների լուծումը: