Սերժ Սարգսյան. Կորցրել ենք մոտ 800 հա տարածք, որը ռազմավարական կամ մարտավարական նշանակություն չունի (վիդեո) 17 մայիսի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Վիեննայից Երևան վերադառնալիս ինքնաթիռում հայկական մի քանի ԶԼՄ-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սրագսյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում տարածքային կորուստների վերաբերյալ խոսակցություններին և տարբեր շահարկումներին: Ըստ նախագահ Սարգսյանի, գոյություն ունի քարտեզ և հաշվարկներ են արվում. «Եթե ինչ-որ մի բան կորցրել ես, այդ մի բանն ի՞նչ նշանակություն ունի: Ռազմավարական, մարտավարական, թե ընդամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն»: Ըստ ՀՀ ղեկավարի, որպես անվտանգության գոտի 800.000 հա ունեցող հայկական ուժերը կորցրել են 800 հա-ի տարածք, (8 քկմ,- խմբ.) որը ռազմավարական կամ մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի: «Զուտ հոգեբանական առումով՝ այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց համեմատեք՝ յուրաքանչյուր հա-ի դիմաց 1 զոհ ու 2 վիրավոր են տվել, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Դա շատ է: Համեմատեք, թե այդ 800 հազար հա գրավելու համար ինչքան զոհ պիտի տային»,- ասել է նա: Նախագահի խոսքով, հայկական կողմ ի վիճակի էր վերականգնել այդ ստատուս-քվոն, բայց այլ հարց է, թե «արդյոք արժեր այդ 800 հա-ի համար կորցնել այդքան մարդ, որոնց կարիքը դեռ շատ ենք ունենալու... Ինձ համար շատ կարևոր են մեր զինվորներն ու սպաները»,- եզրափակել է նախագահը՝ կոչ անելով խորհուրդներ տվողներին գնալ առաջնագիծ, գնահատել իրավիճակն ու հասկանալ մետրի ու մարդու տարբերությունը: Նա նշել է, որ հաղթանակը կամ պարտությունը նրանում է, թե ինչ նպատակ է դրվել և արդյոք ստացվել է կատարել այն: «Այստեղ չեմ ուզում հետին թվով եզրակացություններ անել, կուրծք ծեծել ու ասել, որ հաղթել ենք: Կարող եք հարցնել ՊՆ ամբողջ սպայակազմից, ում հետ հանդիպել եմ, մեր ԱԱԽ բոլոր անդամներին, թե ինչպես էի տեսնում իրադարձությունների զարգացումը դեռ տարիներ առաջ ու ինչ տեղի ունեցավ: Հստակ խնդիր եմ դրել մեր ԶՈւ-ի ու անվտանգության համակարգի առջև՝ թույլ չտալ մեր անվտանգության համակարգի ճեղքում ու քայքայում, այսինքն՝ ձախողել հակառակորդի ծրագրերը»,- նշել է նախագահը: Սերժ Սարգսյանի պնդմամբ, բոլորն էլ համոզվել են, որ ադրբեջանցիների ծրագիրը ձախողվեց, այսինքն, որ ԶՈւ-ն, անվտանգության համակարգն իր առջև դրված խնդիրը կատարել է: «Մեզ հավերժ պատերազմ պետք չէ, մեզ պետք չէ ԶՈւ, որը կգնա արկածախնդրության, ու պարզ չէ՝ հաջողության կհասնի, թե ՝ ոչ: Մեզ պետք են Զինված ուժեր, որոնք վստահաբար կկատարեն իրենց առջև դրված խնդիրները, և դրանք կատարվել են: Բոլոր նրանք, ովքեր փորձում են թերություններ տեսնել, նրանց նպատակը գործին աջակցելը չէ, այլ նախկինում իրենց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է: Եթե ուզում եք ասել, որ մենք հաղթել ենք, կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձրակերպումը հետևյալն է՝ մեր ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է: Մեր ԶՈւ-ն մեր ամբողջ 3 մլն ժողովուրդն է, ՀՀ-ում, Արցախում և նաև սփյուռքում»,- նշել է նախագահը Սարգսյանը՝ հիշեցնելով, թե որքան մարդ էր ուզում գալ ու գնալ առաջնագիծ: Կարդացեք նաև՝ Սարգսյան. Ալիևը հավաստիացրեց՝ պատերազմելու նպատակ չունի, բայց դա քիչ հավատ է ներշնչում ՀՀ նախագահ. Շատերը դժգոհ են փոփոխությունների տեմպից, բայց կտրուկ քայլերը լավ արդյունքի չեն բերի 4 16.05.16 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում հարցազրույց է տվել լրագրողներին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |