ՕՐՕ-ի արձանագրությունները. Թերթիկների վրա նշաններ, խցիկներում տեսախցիկներ, բաց քվեարկություն

ՕՐՕ-ի արձանագրությունները. Թերթիկների վրա նշաններ, խցիկներում տեսախցիկներ, բաց քվեարկություն

PanARMENIAN.Net - Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղեկատվական կենտրոնը ժամը 12:30-ի դրությամբ խախտումների մասին հետևյալ տեղեկատվությունն է հավաքագրել.

Զինվորականների քվեարկության ընթացքում արձանագրվել են ուղղորդման դեպքեր,քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամաս մեքենաներով, բաժանելով գունավոր գրիչներ, բաց քվեարկություններ, ընտրատեղամասում 20-ից ավելի կուտակումներ:

Այդ թվում՝ Արա Արմենի Բաբայան անունով անձնավորությունը առանց վստահված անձի վկայանի երկար ժամանակ գտնվել է ընտրատեղամասում, ուղղորդել է ընտրողների քվեարկությունը, հանձնաժողովի նախագահը չի միջամտել և չի արձագանքել ՕՐՕ-ի վստահված անձի պահանջին և երկար ժամանակ դուրս չի հրավիրել նրան տեղամասից:

Քվեաթերթիկները խոտանված են, դրանց եզրում կան սև նշաններ, որոնք կարող են լինել քվեարկության գաղտնիության բացահայտման ու ուղղորդման հիմք:

Չի աշխատում ընտրությունները տեսախցիկով վերահսկելու նպատակով www.electionsonline.am կայքով կայքը: 9/47–ում հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանը տալ, որպեսզի դրանում մեր ներկայացուցիչն արձանագրի այդ խախտումը:

Հանրապետական հիվանդանոցում շրջիկ արկղով գլխավոր բժիշկը բաց քվեարկություն է իրականացնում: Տեղեկատվական կենտրոնից դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման խումբը:

Քվեախցերի վերևում տեղադրված է եղել տեսախցիկ, ինչը քվեարկության գաղտնիության խախտում է: Կուտակումներ ընտրատեղամասի դիմաց, ոստիկանությունը դրսևորում է անգործություն, ասելով, որ տեղամասերից դուրս կուտակումները դա իրենց գործառույթը չէ:

Բաց քվեարկություններ. ընտրողները քվեախցից դուրս գալուց թիվ 6 (ՀՀԿ) քվեաթերթիկը բաց վիճակում, առանց ծրարի մեջ մտցնելու ցույց են տալիս դրոշմակնիք դնող հանձնաժողովի անդամին, որից հետո նրանց ձևական զգուշացնում են, որ դա խախտում է և պետք է մտցնել ծրարի մեջ, ինչը և նրանք անում են, հաճախ անգամ առանց քվեախուց վերադառնալու:

ՕՐՕ-ից վստահված անձը նկատել է, որ հանձնաժողովի անդամներից մեկը էլեկտրոնային սարքից մի տեղեկանք հանել և պատրելով դրել է գրպանը: Ի դեպ, այս տեղամասում են քվեարկում Սամվել Ալեքսանյանն ու Հակոբ Հակոբյանը: Քվեաթերթիկ բաժանող հանձնաժողովի անդամը՝ Արսեն Գրիգորյան, քվեաթերթիկների տրցակները դրել է ոչ թե ըստ համարների, այլ առաջինը դրել է ՀՀԿ-ի քվեաթերթիկը:

Հարձակում է տեղի ունեցել ՕՐՕ-ից վստահված անձի վրա, նաև արձանագրվել է բացակայող քաղաքացու փոխարեն քվեարկություն, ընդ որում այդ քաղաքացին անգամ գրանցված չէ այդ հասցեով, սակայն հաըտնվել է ցուցակներում:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից հայտնաբերված ընտրախախտումներից է.բաց քվեարկություն, այդ տեղամասում չհաշվառված ընտրողի քվեարկություն, կրկնակի քվեարկություն, կուտակումներ և այլն:

Ապրիլի 2-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը:

Կարդացեք նաև՝ «Քաղաքացի դիտորդը» քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում է արձանագրել

ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---