«Քաղաքացի դիտորդը» քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում է արձանագրել

«Քաղաքացի դիտորդը» քվեարկության նախապատրաստման փուլի 162 խախտում է արձանագրել

PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 08:15-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման 162 խախտում, որոնք ստուգման փուլում են:

Արձանագրվել են հետևյալ խախտումները.

17 տեղամասային ընտրական hանձնաժողովներ չեն սկսել աշխատանքը ժամանակին,

15 քվեարկության սենյակների սխալ կահավորվում,

7 ընտրատեղամասում hանձնաժողովի վիճակահանության հետ կապված խնդիրներ,

18 ընտրատեղամասում գրանցման էլեկտրոնային սարքի հետ կապված խնդիրներ,

2 ընտրատեղամասում ընտրողների ցուցակները փակցված չեն եղել տեղամասի մուտքի մոտ,

11 ընտրատեղամասում քվեախցիկների հետ կապված խնդիրներ,

18 ընտրատեղամասում քվեարկության սենյակը հարմարեցված չի եղել քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից,

37 առանց թեքահարթակի ընտրատեղամասերում,

1 ընտրատեղամասում բաց չհրկիզվող պահարանի առկայություն,

1 ընտրատեղամասում քվեատուփը պատշաճ ամրակապված չի եղել,

1 ընտրատեղամասում նախընտրական քարոզչանյութի առկայություն:

34 այլ խախտումներ են արձանագրվել քվեարկության նախապատրաստման փուլում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում:

Նախաձեռնության ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված խախտումները:

Նախաձեռնությունը պարբերաբար մամուլի հաղորդագրություններ կտարածի, ինչպես նաև տեղեկատվություն կհրապարակի «Քաղաքացի դիտորդ» կայքում, Facebook և Twitter սոցիալական ցանցերում:

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:

Ապրիլի 2-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---