Կիոուն. Մոուրինյոն սխալ է օգտագործում Մխիթարյանին

Կիոուն. Մոուրինյոն սխալ է օգտագործում Մխիթարյանին

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիոունը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն սխալ է օգտագործում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդի» կառուցվածքներում:

«Մանկունիացիները հզոր գրոհող ուժ չեն ցուցադրում, ոչ ոքի չեն վախեցնում: Չի կարող այնպես լինել, որ Մխիթարյանը, որը Գերմանիայում նախորդ խաղաշրջանի լավագույն փլեյմեյքերն էր, հարձակումից վազի պաշտպանություն, ինչպես դա եղավ Լոնդոնի «Արսենալի» հետ խաղում»: Ժոզեն սխալէ օգտագործում Հենրիխին:

«Եթե Հենրիխը «Չելսիի» կազմում խաղար, նա կլիներ Ազարի կամ Պեդրոյի դիրքում: Մոուրինյոն չգիտի, թե ինչպիսին պետք է լինի իր թիմի օպտիմալ կազմը»,-ասել է Կիոունը, գրում է euro-football.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Հենրիխ Մխիթարյանի «կարիճի» գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (Անգլիայի առաջնություն, 3-1) «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել:Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 57%-ը՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիի 250-րդ գոլից (13%) և Պոլ Պոգբայից (9%):

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը ԱՊԼ-ում 24 խաղի է մասնակցել, 4 գոլի հեղինակ դարձել և ընդամենը 1 գոլային փոխանցում կատարել:

Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---