Մխիթարյանի «կարիճը»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ (վիդեո) 19 մայիսի 2017 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «կարիճի» գոլը «Սանդերլենդի» հետ խաղում (Անգլիայի առաջնություն, 3-1) «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանի լավագույն գոլ է ճանաչվել: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի կայքը: Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 57%-ը՝ առաջ անցնելով Ուեյն Ռունիի 250-րդ գոլից (13%) և Պոլ Պոգբայից (9%): «Ես ինքս զարմացած էի, հասկացա միայն այն ժամանակ, երբ գնացի տուն և նորից նայեցի այդ գոլը»,-ասել է Մխիթարյանը: 2016-ի դեկտեմբերի 26-ին Մխիթարյանը «Սանդերլենդի» հետ խաղում, փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին, 86-րդ րոպեին դարձավ անհավանական գոլի հեղինակ` Զլատան Իբրահիմովիչի փոխանցմամբ: 2017-ի հունվարին Հենրիխ Մխիթարյանի գոլը ԱՊԼ դեկտեմբերի լավագույն գոլն է ճանաչվել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |