ՀՔԾ պետ. Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհարցաքննվի

ՀՔԾ պետ. Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կհարցաքննվի

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը կհրավիրվի հարցաքննության այն ժամանակ և այն կարգավիճակով, որը կորոշի վարույթն իրականացնող մարմինը», - ասել է Խաչատրյանը:

Նա հավելել է նաև, որ գործով հարցաքննվելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ընթացքում զինված ուժերին քաղաքական գործընթացներին ներգրավմամբ Սահմանադրական կարգի տապալման մեջ:

Ընթերցեք նաև՝Մարտի 1-ին ՊՆ պահուստից հանդերձանք են տվել օլիգարխների թիկնապահներին

Մարտի 1-ի զոհ ոստիկանության զորքերի ծառայողը սպանվել է հատուկջոկատայինների կրակոցից

Մարտի 1-ին ՀՀ ԶՈւ-ն կրակել է Լեոյի փողոցի բնակարանների ուղղությամբ, զինվորներին գումար է բաժանվել

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---