// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՔԾ պետ. Մարտի 1-ին ՀՀ ԶՈւ-ն կրակել է Լեոյի փողոցի բնակարանների ուղղությամբ, զինվորներին գումար է բաժանվել

ՀՔԾ պետ. Մարտի 1-ին ՀՀ ԶՈւ-ն կրակել է Լեոյի փողոցի բնակարանների ուղղությամբ, զինվորներին գումար է բաժանվել

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասուլիս են տալիս սեպտեմբերի 11-ին տարածված ձայնագրության վերաբերյալ։

Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:

Խաչատրյանը հայտարարել է, որ կան կոնկրետ ապացույցներ, որ մարտի 1-ին ՀՀ ԶՈւ ծառայակիցները կրակել են Լեոյի փողոցի բնակարանների պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այնտեղից վառվող շիշ է շպրտվել։

Նա նշել է, որ շաբաթներով զինվորները ծառայել են առանց հերթափոխի, քանի որ զինվորների մի մասին բերել էին սահմանից, ինչը խնդիրներ է ստեղծել։

«Նախկին պաշտոնյաները վարձկան էին դարձրել մեր զինվորներին։ Փետրվարի 23-ից մարտի 7-8-ը բանակի զինվորներին տվել են գումար, որ պաշտպանեն իրենց ունեցվածքը»,- ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը հայտարարել է նաև, որ ծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինի կրակոցից։

Խաչատրյանը ցույց է տվել մի մատյան, որտեղ, իր խոսքերով, հատ-հատ թվարկած են օլիգարխների հաշիվներից հանված գումարները, գումարները ստացած զինվորների անունները՝ ստորագրությամբ։

Վանեցյանը հայտարարել է, որ խոսակցությունը ձայնագրվել է, երբ նա Ժնևում էր (ֆուտբոլային գործերով) ու մեքենայով գնում էր օդանավակայան։ Նա ասել է, որ վարչապետը կոնկրետ ոչ մեկին «փակելու» հրահանգ չէր տվել, այլ խոսում էր առհասարակ անպատժելիների մասին։ Նա նաև հերքում է, որ ասել է դատավորին՝ «պիտի փակես»։

 Ուշագրավ
Գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23:50-ից և շարունակվել մոտ 40 րոպե
Հյուրանոցի կառուցման կոնցեպտի հիմքում բեռնարկղերի (կոնտեյներ) վերամշակումն ու վերօգտագործումն է