Համահայկական Ցանցի մասին
PanARMENIAN.Net-ը առաջին հայկական ինտերնետային լրատվական և վերլուծական գործակալությունն է, որը հանդիսանում է նաև աշխարհի ամենահիշատակվող հայկական լրատվամիջոցներից մեկը: Գործակալության ամբողջական լրահոսը տպագրվում է PanARMENIAN.Net կայքի վրա շաբաթական 7 օր` 3 լեզուներով:
PanARMENIAN Photo գործակալությունը, հիմնադրված 2009 թ. սկզբին, Հայաստանի առաջատար լրատվական և ստեղծագործական ֆոտո գործակալությունն է` իրադարձությունների ըմբռնմամբ, էֆեկտիվությամբ, փորձառությամբ, տեխնիկական զինվածությամբ և ճանաչվածությամբ:
PanARMENIAN.Net-ի պարունակությունը բաշխված է 8 հիմնական թեմատիկ բաժիններով (աշխարհում, Հայաստան և աշխարհ, քաղաքականություն, հասարակություն, տնտեսություն մշակույթ, սպորտ, ՏՏ ոլորտ), որոնցից յուրաքանչյուրը պարունակում է լրահոս, վերլուծական նյութեր, տեսություններ, հարցազրույցներ, ֆոտո շարքեր և այլ թեմատիկ տեղեկատվություն:
PanARMENIAN.Net-ը և PanARMENIAN Photo-ն «Պանարմենիան Մեդիա ՍՊԸ»-ի նախագծերն են:
Ընդհանուր տեղեկություններ
2000 թ. ապրիլի 2-ին գործարկված PanARMENIAN Network նախագծի գործունեության հիմնական ուղղություններն են` միասնական համահայկական տեղեկատվական դաշտի կայացումը և Հայաստանի պատշաճ կերպով ներկայացումը միջազգային հանրությանը: Իր նպատակներն ընկերությունը իրագործում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով:.
2010 թ. ապրիլի 2-ին գործարկված PanARMENIAN.Net-ի նոր հարթակը կարող է միաժամանակ ընդունել տասնյակ հազարավոր այցելուների, ապահովում է տեղեկատվության առավել անվտանգություն և ունի առավել օպտիմալ ինտերֆեյս:
Վեբ տեխնոլոգիաների վերջին զարգացումների համապատասխան ստեղծված նոր PanARMENIAN.Net-ը տրամադրում է նոր գովազդային հնարավորություններ և ավելի օպտիմիզացված է փնտրտուքային համակարգերի համար և ինտեգրված սոցիալական մեդիա կայքերին:
PanARMENIAN.Net-ը մշտապես զարգանում և կատարելագործվում է, ինչը մշտական այցելուները նկատում են նոր ֆունկցիոնալության, թարմացումների և հավելումների տեսքով:
Գտեք մեզ Facebook-ում, Twitter-ում: