1. Դրույթներ

 

Այցելելով այս կայքը, Դուք համաձայնվում եք ենթարկվել սույն «օգտագործման պայմաններին», կիրառելի բոլոր օրենքներին և նորմերին, և համաձայվում եք որ Դուք պատասխանատու եք Ձեր տեղական օրենքների հետ դրանց համապատասխանության համար: Եթե Դուք համաձայն չեք այս դրույթներից որևէ մեկի հետ, ապա Ձեր մուտքը սույն կայք և դրա կիրառումը արգելված է: Կայքում պարունակվող նյութերը` ներառյալ լրատվական, տեսավերլուծական նյութերը և հարցազրույցները, պահպանվում են համապատասխան հեղինակային իրավունքներով և արտոնագրված են Creative Commons License: «PanARMENIAN Photo» ջրանշանը պարունակող բոլոր լուսանկարների իրավունքները պատկանում են «Պանարմենիան մեդիա» ՍՊԸ-ին և նույնպես տարածվում են Creative Commons-ի արտոնագրով:

 

2. Արտոնագրի կիրառումը

 

  1. PanARMENIAN.Net կայքի պարունակությունը արտոնագրված է Creative Commons-ի Attribution 3.0 Unported արտոնագրով:

    Սույն արտոնագիրը թույլ է տալիս տարածել, վերամշակել, ճշգրտել և զարգացնել կայքում հրապարակված նյութերը, ինչպես նաև օգտագործել դրանք առևտրային նպատակներով: Այնուամենայնիվ, նյութի հեղինակին (եթե նշված է) և աղբյուրը նշելը պարտադիր է:

    Կան որոշակի սահմանափակումներ`
    • Չի թույլատրվում նյութերից ջնջել հեղինակային իրավունքի կամ սեփականության մասին այլ հիշատակումները:
    • PanARMENIAN.Net կայքի նյութերի ցանկացած օգտագործման դեպքում պետք է նշվի` PanARMENIAN.Net, PanARMENIAN Network կամ PanARMENIAN Photo, համապատասխանաբար և պահանջվում է, որ PanARMENIAN.Net-ի նյութերը խմբագրելիս պահպանվեն սկզբնօրինակի ենթատեքստը և շեշտադրումները:
    • "PanARMENIAN Network", "PanARMENIAN.Net", "PanARMENIAN Photo", "PanARMENIAN Media" ապրանքային նշանները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով, սակայն լոգոտիպերը կարող են օգտագործվել այլ կայքերում` որպես հղում www.panarmenian.net կայքի վրա:
       
  2. Սույն արտոնագիրը ավտոմատ կերպով կարող է խզվել «Պանարմենիան մեդիա» ընկերության կողմից եթե Ձեր կողմից խախտվի այս սահմանափակումներից ցանկացածը: Արտոնագրի կասեցման դեպքում Դուք պարտավորվում եք ոչնչացնել Ձեր տրամադրության տակ գտնվող ցանկացած ներբեռնված նյութ, լինի դա տպագիր թե՜ էլեկտրոնային տարբերակով:

 

3. Հրաժարում պատասխանատվությունից

 

PanARMENIAN.Net կայքի պարունակությունը, ներառյալ անուները, լուսանկարները, պատկերները, լոգոտիպերը, նշանատիպերը որոնք վերաբերում են PanARMENIAN.Net-ին, PanARMENIAN Media-ին կամ PanARMENIAN Photo-ին, իր արտադրանքին և ծառայություններին (կամ երրորդ կողմի արտադրանքին և ծառայություններին) ներկայացված են «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ» և «ԵՐԲ ՈՐ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ» հիմքերով:
Օրենքով թույլատրված սահմաններում, PanARMENIAN.Net-ը բացառում է ցանկացած հավակնություններ և երաշխիքներ (թե՜ բացահայտ և թե՜ օրենքով սահմանված), ներառյալ բավարար որակի, որևէ նպատակի ծառայելու, անդրժելիության, հարմարության, ապահովության և ճշգրտության երաշխիքները: PanARMENIAN.Net-ը չի կարող երաշխավորել կայքի կամ դրա պարունակության ամբողջականությունը, արդիականությունը կամ անխափան գործունեությունը: Չնայած նրան, որ մենք փորձում ենք ապահովել PanARMENIAN.Net-ի տրամադրած նյութերի ճշգրտությունը իրենց հրապարակման պահին, PanARMENIAN.Net-ը պատասխանատվություն չի կրում սխալների, բացթողումների կամ կայքի այլ թերացումների համար:

 

4. Սահմանափակումներ

 

PanARMENIAN.Net-ը կամ իր մատակարարները չեն կարող պատասխանատվություն կրել ցանկացած վնասների համար (ներառյալ, բայց չսահմանափակվող տեղեկատվության կամ եկամուտի վնասների կամ կորստի, կամ գործունեության խափանման համար) որոնք կարող են տեղ գտնել PanARMENIAN.Net-ի նյութերի օգտագործումից, կամ օգտագործել չկարողանալուց, նույնիսկ եթե PanARMENIAN Media-ն կամ իր կողմից արտոնագրված ներկայացուցիչը բանավոր կամ գրավոր կերպով տեղեկացվել է այդպիսի վնասի հնարավորության մասին: Եթե կան որոշակի իրավասություններ, որոնք արգելում են ենթադրվող երաշխիքների վրա դրվող սահմանապակումները, կամ հնարավոր/հարակից վնասներից սահմանափակ պատասխանատվության կրումը, սույն սահմանափակումները կարող են չկիրառվել Ձեր վրա: PanARMENIAN.Net-ը և «Պանարմենիան Մեդիան» չեն երաշխավորում, որ PanARMENIAN.Net կայքում հասանելի ֆունկցիաները միշտ անսխալ կամ անխափան կլինեն, որ թերացումները կվերացվեն, կամ որ PanARMENIAN.Net-ը կամ իր սերվերները զուրկ են թերացումներից և վիրուսներից: Դուք գիտակցում եք, որ Ձեր պարտականությունն է հանդիսանում ապահովել համապատասխան գործառույթների իրականացումը և վիրուսների ստուգումը (ներառյալ հակավիրուսային պաշտպանությունը և այլ անվտանգության ստուգումները), որոնք կբավարարեն Ձեզ հատուկ տվյալների ներմուծման և արտածման ճշգրտության պահանջներին:

 

5. Հղումներ

 

  1. Հղումներ PanARMENIAN.Net կայքին
    PanARMENIAN.Net-ը չի կարող ստուգել ինտերնետում իրեն հղվող բոլոր կայքերը և պատասխանատու չէ դրանց պարունակության համար: Հղման առկայությունը չի ենթադրում PanARMENIAN.Net-ի կողմից այդ կայքին հավանության տալը: Ցանկացած այդպիսի հղումով կապված կայքի կիրառումը օգտագործողի պատասխանատվությունն է:
     
  2. Հղումներ PanARMENIAN.Net-ից
    Մենք չենք վերահսկում կամ վերլուծում այս կայքից հղված երրորդ կողմերի կայքերը: Այդպիսի կայքերի վրա արտահայտված կարծիքները և նյութերը կարող են չհահամապատասխանել PanARMENIAN.Net-ի կարծիքներին և PanARMENIAN.Net-ը չի կարող հանդիսանալ որպես այդ կարծիքները հրապարակող կողմ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պատասխանատու չենք այդ կայքերի գաղտնիության կիրառման կամ պարունակության համար: Մենք խրախուսում ենք մեր այցելուներին կարդալ այդ կայքերի գաղտնիության հարտարարագրերը: Դուք ինքներդ պետք է գնահատեք այս կայքից հղված այլ կայքերի անվտանգությունը և հուսալիությունը մինչև այնտեղ Ձեր անձնական տեղեկատվություն թողնելը: PanARMENIAN.Net-ը չի կարող պատասխանատվություն կրել որևէ կերպ տեղի ունեցած տեղեկատվության կորստի կամ վնասի համար, ինչը տեղի է ունեցել երրորդ կողմին Ձեր անձնական տեղեկատվության փոխանցման արդյունքում:

 

6. Կայքի օգտագործման պայմանների փոփոխությունները

 

PanARMENIAN.Net-ը կարող է խմբագրել իր կայքի օգտագործման սույն պայմանները առանց զգուշացման: Օգտվելով կայքից, դուք համաձայնվում եք ենթարկվել կայքի օգտագործման այս դրույթներին և պայմաններին:

 

7. Օրենք և իրավասություն

 

Այցելելով այս կայքը` Դուք և PanARMENIAN Media-ն համաձայնում եք, որ բոլոր հարցերը, կապված այս էջի այցելության և նրա օգտագործման հետ, կարգավորվում են ՀՀ օրենքներով և բանակցություններում չհարթված վեճերը ընդդատյա են ՀՀ դատական ատյաններին: