22 հուլիսի 2019 - 14:13 AMT
ԵՄ կրկնապատկում է ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցության ծավալը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է, որ 2019 թվականին Եվրամիության աջակցությունը Հայաստանին կրկնակի կավելանա՝ կազմելով $70 մլն:

Սվիտալսկին նշել է, որ այժմ քննարկվում է, թե որ ծրագրի իրականացման համար է օգտագործվելու այդ գումարը:

Նախորդ տարիներին ԵՄ՝ Հայաստանին տրված աջակցության միջին ծավալը կազմել է $35 մլն:

Ընթերցեք նաև՝ «ԵՄ-ն պատրաստ է բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տալ ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին»,

«Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացման փուլ է մտնում»: