Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացման փուլ է մտնում

Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն   իրականացման փուլ է մտնում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ:

«Մենք հայկական կողմի հետ քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- ասել է դեսպանը:

Նա շեշտել է, որ ԵՄ-ն ՀՀ-ի հետ այս պահին գերազանց հարաբերություններ ունի:

«Բոլոր գործոնները, որոնք սովորաբար հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար հուշում են, որ այդ պնդումն իսկապես կշիռ ունի», - ասել է դեսպանը:

Ավելի վաղ Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին:

«ԵՄ-ն շատ հստակ աջակցություն է հայտնել ՀՀ-ում դատաիրավական բաեփոխումներին: Այս աջակցությունը տարբեր մակարդակներում ներկայացվել է մեր հայ գործընկերներին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական և ֆինանսական աջակցությունը», - ասել է դեսպանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---