Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները

Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձնել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդրին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ և առանց ճնշման։ Ես դա նույնպես ընդգծել եմ այսօր Բեռլինում նախագահ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները»,- գրել է Շոլցը, հայտնում է Արմենպրեսը։

Ապրիլի 25–ին Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել՝ քաղաքացիական հասարակության հետապնդումների համար։Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ:

Ընթերցեք նաև․ Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---