1

ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ Ս. ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ՈՐԱԿԵԼ Է ՈՐՊԵՍ «ՍԱԴՐԻՉ ԵՒ ՄՏԱԾԱԾԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ»

24 հուլիսի 2000 - 21:22 AMT  09:47 GMT
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԼՂՀ դատախազությունը, մերժելով մեղադրյալ Սամվել Բաբայանի հացադուլի պահանջները, նրա գործողությունը որակում է որպես սադրիչ - մտացածին, ինչը նպատակ ունի ապակողմնորոշել հասարակությանը - ստվեր գցել նախաքննության վրա:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈԹՅԱՆ ՊԱԿՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

24 հուլիսի 2000 - 17:37 AMT  09:47 GMT
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Կովկասի խաղաղության պակտի գաղափարը պատկանում է Թուրքիային, եւ Մեծ Բրիտանիան չի նախատեսում ստորագրել որեւիցե փաստաթղթեր այս համաձայնագրի վերաբերյալ, քանի որ նման փաստաթուղթը նախատեսում է տարածաշրջանային համագործակցություն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոջեր Թոմասը:

ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ

24 հուլիսի 2000 - 17:20 AMT  09:47 GMT
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք եկել էինք Ղարաբաղ` պատերազմելու ոչ թե ռազմաավարների, այլ Ջիհադի գաղափարի համար»: Ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը` մեկնաբանելով իր մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին:

ԱՆԱՏՈԼԻ ՉՈՒԲԱՅՍԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ»

24 հուլիսի 2000 - 17:00 AMT  09:47 GMT
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանում, որտեղ բնակչության մեկ շնչի եկամուտը ցածր է ռուսաստանյան չափանիշներից, բնակչությունը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի համար վճարում է 5 ցենտ, ինչը 5 անգամ գերազանցում է Ռուսաստանի սակագները: Իսկ տնտեսական աճի ցուցանիշները Հայաստանում, այնուհանդերձ, ավելի բարձր են, քան Ռուսաստանում»:
1
---