1

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԲՈՒՇԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ «ՆԱՎԹԱՅԻՆ» ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԻ, ԳՐՈՒՄ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԹԵՐԹԸ

5 ապրիլի 2001 - 23:31 AMT  18:47 GMT
05.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Բուշի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնայնությունները Մերձավոր Արեւելքից տեղափոխվել են Կովկաս, ինչի մասին վկայում է այսօր Ֆլորիդայում մեկնարկող ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը, գրում է այսօր Baltimore Sun թերթը:

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՑԱՆԿԱՆԱ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԲՈԼՈՐ 4 ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԸ

5 ապրիլի 2001 - 23:30 AMT  18:47 GMT
05.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցութային հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում չի բացառել, որ մրցույթին մասնակցող ընկերությունները կարող են միանգամից երկու փաթեթի (4 բաշխիչ ցանցերը վաճառքի են հանված 2 փաթեթով` յուրաքանչյուրում 2 ցանց) ձեռք բերման հայտ ներկայացնել:

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ԷՆԵՐԳԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԲԵՐԵՑ

5 ապրիլի 2001 - 23:29 AMT  18:47 GMT
05.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցութային հանձնաժողովի անդամ Սեյրան Ավագյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկուշաբթի օրը խորհրդարանի արտահերթ նստաշրջանում սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակից էներգացանցերի հանման փորձը որեւէ փոփոխություն չմտցրեց սեփականաշնորհման գործընթացում:
1
---