8.05.2001-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

21 ապրիլի 2001 - 19:27 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ապրիլի 19-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց Կարեն Բաբուրյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Գեորգի Պետրոսյանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդական:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ` ԱՆՀԻՄՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ» CD-ROM Է ՊԱՏՐԱՍՏԵԼ

21 ապրիլի 2001 - 19:27 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վաղվանից Թուրքիայի մշակույթի նախարարության ինտերնետային էջում հնարավոր կլինի պատվիրել «Հայկական հարց` անհիմն մեղադրանքներ եւ փաստեր» լազերային կոմպակտ-սկավառակը:

AES ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

21 ապրիլի 2001 - 19:26 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները AES Silk Road ամերիկյան ընկերության «անունից» բանակցություններ են վարում Հայաստանի կառավարական շրջանակների հետ` բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթի պայմանների փոփոխման վերաբերյալ:

AES-Ը ՀԱՂԹՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

21 ապրիլի 2001 - 19:26 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երեքշաբթի օրը ամերիկյան «AES Washington Holdings B.V» ընկերությունը ճանաչվել է ուկրաինական շրջանային էներգաբաշխիչ «Կիեվօբլէներգո» ընկերության սեփականաշնրոհման մրցույթի հաղթող:

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ԿՊԱՏՄԻ ՖԼՈՐԻԴԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

21 ապրիլի 2001 - 19:26 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ապրիլի 23-ին Հարվարդի համալսարանի Ջոն Քեննեդիի Կառավարման Դպրոցի Կասպիական ուսումնասիրությունների ծրագիրը կազմակերպում է Ֆլորիդայում կայացած ղարաբաղյան կարգավորման բանակցությունների քննարկումներ, որոնց կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանխագահ Քերի Քավանոն:

ԲԱՔՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ԼԱՅՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ

21 ապրիլի 2001 - 19:25 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Բաքուն կարող է Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարություն տրամադրելու համաձայնություն տալ, եթե պահպանվեն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:

ՍՏՐՈԵՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

21 ապրիլի 2001 - 19:24 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Գոյություն ունի երկու պետությունների միջեւ ձեւվավորված սահմաններին չմիջամտելու ոսկե օրենքը», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Յեգոր Ստրոեւը` խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրտուզ Ալեկսերովի հետ հանդիպումից հետո:

ԵԽԽՎ-Ի ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ

21 ապրիլի 2001 - 19:24 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի ապտվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապրիլի 23-27 -ին կայանալիք ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջնում չի նախատեսվում եւ «գրեթե անհնարին է» ղարաբաղյան խնդրի քննարկումը:

ՄԻՆՆԵՍՈՏԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՐԻԼԻ 24-Ը «ՀԱՅԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ»

21 ապրիլի 2001 - 19:23 AMT  19:19 GMT
21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ամերիկյան Միննեսոտա նահանգի նահանգապետը, Մինեապոլիս եւ Սեյնթ Փոլ քաղաքների քաղաքապետերը ապրիլի 24-ը հայտարարել են «Հայերի հիշատակի օր», այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել Միննեսոտայի Հայակական Մշակութային Կազմակերպությունում:
1
---