1

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ

11 հուլիսի 2001 - 23:03 AMT  21:12 GMT
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 100 մլն դոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ» ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ԳՐԱՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂԸ

11 հուլիսի 2001 - 22:52 AMT  21:12 GMT
Հայաստանը «մարդու կարողության զարգացման ցուցանիշով» 72-րդ տեղում է աշխարհում եւ երրորդ տեղում է ԱՊՀ երկրների մեջ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի զեկուցման մեջ:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՂԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ

11 հուլիսի 2001 - 22:26 AMT  21:12 GMT
Ամենայն հավանականությամբ, այցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների քննարկումը, որոնք արվել են տարածքաշրջան կատարած ուղեւորության ժամանակ:

ԸՍՏ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ. «ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ ՆԱԽ ԵՒ ԱՌԱՋ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԻ»

11 հուլիսի 2001 - 21:41 AMT  21:12 GMT
Ղարաբաղյան հակամարտության ցանկացած տարբերակ հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ընդունելի լինի: Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպման ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տռուբնիկովը:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՍՊԵԼԸ ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱՆԱ

11 հուլիսի 2001 - 21:12 AMT  21:12 GMT
Շուտով Ադրբեջանի Կասպյան նավթի եւ գազի արդյունաբերության կենտրոն լինելը հարցական կլինի: Վկայակոչելով իրանական «ԻՌՆԱ» գործակալությանը, ռուսական «CNA» գործակալությունը հայտնում է, որ դա տեղի կունենա ամերիկյան «Շեվրոն» ընկերության կողմից Կասպից ծովի Ապշերոնի գոտում անցկացված հորատման արդյունքների հրապարակումից հետո:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵՒ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԱՊՈԼԻՍԻ ՊԱՏՐԻԱՐՔՆԵՐԸ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԺԱՄԱՆԵՆ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

11 հուլիսի 2001 - 21:11 AMT  21:12 GMT
Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունների առաջնորդ Թորգոմ Պատրիարքը եւ Պոլսի Մեսրոպ Պատրիարքը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով հուլիսի վերջին կժամանեն Սուրբ Էջմիածին:

ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱԼԻԵՒԻՆ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԱՎԱՃԱՌՔՈՎ

11 հուլիսի 2001 - 18:45 AMT  21:12 GMT
Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը իր թուրքմենական գործընկերոջից ուղերձ է ստացել, որում բավականին սուր դրվում է էներգակիրների մատակարարման համար Աշխաբադին տրվելիք Բաքվի պարտքի հարցը:
1
---