1

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԵՐԵՎԱՆ ԱՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

30 օգոստոսի 2001 - 00:09 AMT  07:48 GMT
Սեպտեմբերի կեսերին նախատեսված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան պաշտոնական այցի նախապատրաստման հարցերը օգոստոսի 31-ին Մոսկվայում կքննարկեն տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի համանախագահները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԵՏԵՎԻ ԱՊՀ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՀՕՊ-Ի ՈՒԺԵՐԻ ԶԻՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

30 օգոստոսի 2001 - 00:03 AMT  07:48 GMT
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Աստրախանի Աշուլուկ հրաձգարանում օգոստոսի 30-ին կհետեւի ԱՊՀ անդամ-երկրների ՀՕՊ-ի ուժերի մասնակցությամբ անցնող զինավարժությունների ընթացքին:

ԱՐԲԱՆՅԱԿԻ ՀԵՏ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ

29 օգոստոսի 2001 - 23:49 AMT  07:48 GMT
Կիրակի օրվանից դադարեցվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության հեռարձակումը Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՈՐԻԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

29 օգոստոսի 2001 - 23:48 AMT  07:48 GMT
Հայ Առաքելական եկեղեցին դեմ է Երեվանում կորիդայի անցկացմանը, որը պետք է կայանա սեպտեմբերի 7, 8 ու 9-ին Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում:

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՎԻՐԵԼ «ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

29 օգոստոսի 2001 - 23:47 AMT  07:48 GMT
Մինչեւ սեպտեմբերի 1-ը կառավարությունը մտադիր է հրավիրել հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի իրավունք ունեցող «ԱրմենԹել» ընկերության տնօրենների խորհրդի արտահերթ նիստ` րոպոավճար մտցնելը կանխարգելելու համար:

ԱՐԲԱՆՅԱԿԻ ՀԵՏ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ

29 օգոստոսի 2001 - 22:37 AMT  07:48 GMT
Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը ներողություն է խնդրում իր հեռուստադիտողներից:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

29 օգոստոսի 2001 - 22:17 AMT  07:48 GMT
ԱՄՆ պեւտքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների գծով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի հետ հանդիպման ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ Երեւանը պատրաստ է շարունակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված սկզբունքների հիման վրա:

ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԸ ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՑ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ

29 օգոստոսի 2001 - 22:16 AMT  07:48 GMT
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի` Հայաստանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվող թեմաներում ընդգրկված էր նաեւ Իրան-Հայաստան գազատարի կառուցման հարցը:

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԻՑ

29 օգոստոսի 2001 - 22:15 AMT  07:48 GMT
«Արավոտ» թերթի տեղեկությունների համաձայն` քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարությունը նախատեսում է զբաղեցվող պաշտոնից հեռացնել «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վանցյանին:
1
---