1

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

14 սեպտեմբերի 2001 - 22:20 AMT  16:13 GMT
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունների կապակցությամբ դադարեցրել է ԱՄՆ մեկնելու համար վիզաների տրամադրումը Ադրբեջանի քաղաքացիներին:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ` ԱՄՆ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

14 սեպտեմբերի 2001 - 21:50 AMT  16:13 GMT
Միայն կոլեկտիվ բանականությամբ եւ կոլեկտիվ գործողություններով կարելի է դիմակայել միջազգային ահաբեկչությանը: Այդ մասին ասվում է Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի անդամ-երկրների անունից ԿԱՊ-ի Խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարությունում:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

14 սեպտեմբերի 2001 - 21:00 AMT  16:13 GMT
Հանձնաժողովի անդամները քննարկում են, մասնավորապես, Ռուսաստանին` հայկական բաժնետոմսերի փոխանցման հնարավորությունը` ի հաշիվ պետական պարտքի մարման:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԱԼՈՎ

14 սեպտեմբերի 2001 - 20:59 AMT  16:13 GMT
պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր ռուսական գործընկեր Սերգեյ Իվանովին հանձնեց հուշամեդալ, որին նա արժանացել է հայ-ռուսական ռազմական համագործակցության ամրապնդման գործում մատուցած մեծ ծառայությունների համար:

ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

14 սեպտեմբերի 2001 - 19:40 AMT  16:13 GMT
Նույն օրվա երեկոյան նախագահի Սեւանի ամառանոցումկկայանա Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական հանդիպումը «առանց փողկապների»:

ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼ ԼՈՐԴ ՌԱՍՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԸ

14 սեպտեմբերի 2001 - 19:39 AMT  16:13 GMT
Ադրբեջան այցով Ջոնսթոնը ավարտում է իր բազմօրյա շրջագայությունը Հարավային Կովկասի երկրներով:

ԱՊՀ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ

14 սեպտեմբերի 2001 - 19:00 AMT  16:13 GMT
ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի գործունեության ակտիվացման հարցը քննարկվելու է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի հանդիպման ընթացքում:
1
---