1

700 ԸՆՏԱՆԻՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

31 հոկտեմբերի 2001 - 23:02 AMT  19:49 GMT
Այս տարի «Վերադարձ դեպի Արցախ» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութոյւն մշտական բնակչության է վերադարձել 135 ընտանիք:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

31 հոկտեմբերի 2001 - 22:54 AMT  19:49 GMT
Նախատեսվում է մաքսային համաձայնագրի, մշակույթի, կրթության, գիտության ու զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին պայմանագրի եւ ահաբեկության, թմրաբիզնեսի ու անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության ստորագրում:

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՍՆԻ ՈՒ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

31 հոկտեմբերի 2001 - 22:49 AMT  19:49 GMT
Ջորջ Բուշն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Հայաստանի կողմից Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին սատարելու հնարավորությունը:

«ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԱՇԻՍՏՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅԱԲՆԱԿ ՀԱՅԻ

31 հոկտեմբերի 2001 - 22:43 AMT  19:49 GMT
Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքում «Ռուսական ազգային միաբանություն» կազմակերպության գրոհայինների կողմից սպանվել է «Ցարիցինո» մետրոյի կայարանի մոտ գտնվող շուկայում առեւտրով զբաղվող Մոսկվայի բնակիչ Վարդան Կուլիջանյանը:

ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԺՈՂՈՎ

31 հոկտեմբերի 2001 - 22:41 AMT  19:49 GMT
Ժողովին քննարկվել են 2002 թվականին կայանալիք ուխտագնացության կազմակերպման հարցերը:

ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴ ՆԱՎԹԱՏԱՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ

31 հոկտեմբերի 2001 - 20:58 AMT  19:49 GMT
Ջոզեֆ Քրոուլին հանդես է գալիս օրինագծի մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու նախաձեռնությամբ, որն կսահմանափակի Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցման համար վարկեր ստանալու հնարավորությունը, եթե նավթատարը չանցնի Հայաստանի տարածքով:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԻՆԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ

31 հոկտեմբերի 2001 - 20:54 AMT  19:49 GMT
Հայաստանում կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականի անցնելը թելադրված է ծայրահեղ անհրաժեշտությամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ, ՈՐ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՉԷ ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՄԱՄԲ, ՔԱՆԻ ՈՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԷՐ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԼՐԻՎ ՎԵՐԱՑՈՒՄԸ

31 հոկտեմբերի 2001 - 20:51 AMT  19:49 GMT
Այսօր ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացավ հեռախոսազրույց:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  19:49 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---