1

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՈՒ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

7 նոյեմբերի 2001 - 23:01 AMT  19:16 GMT
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Թաիր Թաղիզադեի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովի այսօրվա նիստում կլսվի նախագահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ տրամադրելու մասին հարցը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԱՆ-Ը ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԵՐ

7 նոյեմբերի 2001 - 22:34 AMT  19:16 GMT
Մոջահեդների եւ չեչենների հատուկ զորախմբեր պահած Ադրբեջանն ինքն է զառանցում «հակաահաբեկչության» մասին:

ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

7 նոյեմբերի 2001 - 22:32 AMT  19:16 GMT
Բաքվի ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի տեղեկությունների համաձայն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր նախաձեռնությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղին փաստացի անկախության տրամադրումը:

«ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ»,- համարում են Բաքվի արմատականները

7 նոյեմբերի 2001 - 22:31 AMT  19:16 GMT
համանախագահների այժմյան առաջարկները հիմնված են Փարիզում ու Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնք, նրա կարծիքով, անընդունելի են Ադրբեջանի համար

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՐԻԿԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՖՈՐՈՒՄՈՒՄ

7 նոյեմբերի 2001 - 22:29 AMT  19:16 GMT
Ամերիկայի Հայկական համագումարի տնօրենների խորհրդի ղեկավար Վան Գրիգորյանը, որն այսպես կոչված հայ-թուրքական հանձնաժողովի անդամ է, ընդունել էր ԱՄՆ-ի ու Կանադայի շուրջ հինգ տասնյակ կազմակերպություններ միավորող Ամերիկա-թուրքական միությունների 22-րդ համագումարին մասնակցելու ու ելույթ ունենալու հրավերը:

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

7 նոյեմբերի 2001 - 20:07 AMT  19:16 GMT
Այդ պաշտոնում Դարբինյանը փոխարինել է պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանին, որը հանկարծամահ է եղել այս տարվա ամռանը:

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

7 նոյեմբերի 2001 - 20:02 AMT  19:16 GMT
Միեւնույն ժամանակ «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից կամ պահանջներից:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  19:16 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---