1

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԻՆ

19 նոյեմբերի 2001 - 23:02 AMT  22:11 GMT
Դա թույլ կտա օր ու գիշեր էլեկտրականություն հաղորդել Նինոցմինդայի, Ախալքալակի եւ Ասպինձայի հայկական գյուղերին:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՅՈՒՆԵՍԿՈ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ

19 նոյեմբերի 2001 - 21:59 AMT  22:11 GMT
Նա կմասնակցի նոյեմբերի 20-ից 22-ին Երեւանում կայանալիք «Վերածնունդ մշակույթով» միջազգային կոնֆերանսին:

ՊԱՐԱԳՎԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉ ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ

19 նոյեմբերի 2001 - 21:57 AMT  22:11 GMT
Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիան չներեց նրան ընտրական փուլի վերջին խաղաշրջանում տանը կոլումբիացիներին կրած «երկիրը եւ Պարագվավայի ֆուտբոլը վարկաբեկող» 0:4 հաշվով պարտությունը եւ հեռացրեց մարզիչին զբաղեցրած պաշտոնից:

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԿՈՒԲԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

19 նոյեմբերի 2001 - 21:55 AMT  22:11 GMT
Վարդան Օսկանյանն ու Իգոր Իվանովը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացը:

ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ՊԵՍԶԻ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՆ «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼՈՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆԸ

19 նոյեմբերի 2001 - 21:55 AMT  22:11 GMT
Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ Կոմունիստական կուսակցության երրորդ համագումարը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ

19 նոյեմբերի 2001 - 21:46 AMT  22:11 GMT
Մարտակերտի շրջանում հայտնաբերվել են գունավոր մետաղների հանքաքարի եւ քարածուխի պաշարներ: Մարմարով եւ գրանիտով հարուստ է Հադրութի շրջանը: Մարտունու շրջանում հայտնաբերվել են ցինկի, կապարի, պղնձի, ոսկու եւ ծծմբաքարի պաշարներ:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  22:11 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---