1

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

20 նոյեմբերի 2001 - 23:03 AMT  07:40 GMT
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման ժամկետն առայժմ հայտնի չէ, սակայն դա անխուսափելի է: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:

«FRANK MULLER» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

20 նոյեմբերի 2001 - 22:56 AMT  07:40 GMT
Այդ նպատակով վերջերս Հայաստան է ներմուծվել ճապոնական սարքավորումներ եւ արդեն կարգավորիչ աշխատանքներ են տարվում:

907 ԱՆԳԱՄ ՉԱՓԻՐ, ՄԵԿ` ԿՏՐԻՐ

30 հոկտեմբերի 2001 - 04:00 AMT  07:40 GMT
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո'չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
1
---