12

ԲԱՔՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

3 դեկտեմբերի 2001 - 22:32 AMT  20:33 GMT
Նրա զանցանքն այն է, որ օրերս Բեռլինում կայացած Կովկասյան տարածաշրջանի խնդիրներին նվիրված կոնֆերանսում ելույթ ունենալով, նա թույլ է տվել իրեն հայկական պատվիրակության անդամներից ներողություն խնդրել` Ադրբեջանի հետ պատերազմում զոհված հայերի համար:

ԵԱՀԿ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

3 դեկտեմբերի 2001 - 22:29 AMT  20:33 GMT
Այսօր Բուխարեստում իր աշխատանքն է սկսել ԵԱՀԿ անդամ-պետությունների Նախարարների կոմիտեի նիստը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՁԵՌՔ Է ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ` «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

3 դեկտեմբերի 2001 - 22:29 AMT  20:33 GMT
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախագահների հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ:

ԼՂՀ-ում ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ

3 դեկտեմբերի 2001 - 22:28 AMT  20:33 GMT
ԼՂՀ Պետական վիճակագրության եւ վերլուծության վարչության տվյալներով, այսօր երկրում բնակվում են մոտ 144 հազար մարդ:

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

3 դեկտեմբերի 2001 - 22:27 AMT  20:33 GMT
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները չափազանց կարեւոր դեր են խաղում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթացի ձեռք բերման համար»: Այս մասին ասվում է այսօր Բուխարեստում սկսված ԵԱՀԿ Նախարարների Խորհրդի նիստում տարածած ԵԱՀԿ գործունեության տարեկան հաշվետվությունում:

ԵՐԵՒԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ԻՆՏԵՐ-ԿՈՆՏԱԿՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ` «ՆԱԻՐԻՏ-1» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

3 դեկտեմբերի 2001 - 22:26 AMT  20:33 GMT
Ուկրաինական կողմը վերահսկիչ փաթեթը կստանա լրացուցիչ թողարկված 12 միլիոն գումարի արժեթղթեր գնելով:

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՈՒՂՂԻՉ-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԵՆԹԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

3 դեկտեմբերի 2001 - 22:26 AMT  20:33 GMT
ՆԳՆ պատժի կատարման լուծարված վարչության աշխատակիցները, ինչպես նախատեսված էր, ապահովվել են աշխատանքով արդարադատության նախարարության համակարգում:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

3 դեկտեմբերի 2001 - 22:24 AMT  20:33 GMT
Կոմունիստները մտադիր են հետ կանչել սահմանադրական բարեփոխումների իրենց առաջարկած տարբերակը եւ միավորվել ուղղումների փաթեթի հեղինակներին, որոնք ներկայացնում են չորս քաղաքական ուժեր:

ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵԱՀԿ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ` ԳՈՐԾԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

3 դեկտեմբերի 2001 - 22:22 AMT  20:33 GMT
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը նամակներ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրչե Ջոանին եւ Մինսկի խմբի համանախագահներին, որտեղ առաջարկել է` ԵԱՀԿ հովանու ներքո կազմավորել առաքելություն, որը լիազորված կլինի ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին այն բոլոր բնագավառներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՀԿ համար:

ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ՏՎԵԼ

3 դեկտեմբերի 2001 - 22:21 AMT  20:33 GMT
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում առաջընթաց չի եղել: Այդ մասի, Մոսկվայից Բաքու ժամանելուն պես, հայտնել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը:
12
---